Սպորտ

«Ինտեր»-ը փոփոխություն է արել ակումբի որոշ ֆուտբոլիստների պայմանագրերում, այդ թվում՝ Մխիթարյանի

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը փոփոխություն է արել ակումբի որոշ ֆուտբոլիստների պայմանագրերում, այդ թվում՝ Մխիթարյանի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի «Ինտեր»-ը փոփոխություն է կատարել ակումբի մի քանի ֆուտբոլիստների գործող պայմանագրերում` այդ թվում Հենրիխ Մխիթարյանի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները: Ըստ պարբերականի՝ պայմանագրում փոփոխված նոր կետով հնարավոր կլինի ժամանակից շուտ դադարեցնել համագործակցությունը, որի պարագայում ֆուտբոլիստը հավելավճար կստանա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրը Միլանի «Ինտեր»-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:

Օրեր առաջ Մխիթարյանը մասնակցեց «Յուվենտուս»-ի դեմ խաղին` խփելով Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանի իր առաջին գոլը: «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 2-րդն է (20 միավոր), «Յուվենտուս»-ը` 4-րդն է (16 միավոր): Առաջատարը «Նապոլի»-ն է (22 միավոր): 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում