ԱԱԾ տնօրենը կարծում է, որ սահմանազատման արդյունքում կվերականգնվեն Հայաստանի օկուպացված տարածքները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի արդյունքում ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ-ի օկուպացված տարածքներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անում Ազգային անվտանգության ծառայությունը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները վերադարձնելու ուղղությամբ։

ԱԱԾ տնօրենը նշեց, որ այժմ տեղի է ունենում սահմանազատման գործընթաց և այն շարունակական է լինելու։

«Վերջերս սահմանազատման հարցով հանձնաժողովների կանոնակարգը վավերացվեց Հայաստանում Ազգային ժողովի կողմից, իսկ Ադրբեջանում՝ նախագահի կողմից։ Եվ այդ գործընթացը, կարծում եմ, լինելու է շարունակական»,- ասաց Աբազյան։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանազատման գործընթացի արդյունքում կվերականգնվեն Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքները՝ Աբազյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո»։

 

 

 

Հայերեն العربية English Русский Türkçe

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների զեկույցին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ազդել Իսրայելի ընտրությունների վրա

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ

Սեպտեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանը

Կառավարությունը զբաղվածության երեք ծրագրերը կմիավորի․ ուսուցման համար կտրամադրվեն մինչև 250 հազար դրամի վաուչերներ

COP17-ի շրջանակում Վարդենիսը ներկայացավ համայնքի բոլոր բարիքներով