Հայաստան

Փուլային տարբերակով ՀՀ-ն կարող է ինքնուրույն իրականացնել հայ-իրանական և հայ-թուրքական սահմանների սահմանապահ ծառայությունը․ ԱԱԾ տնօրեն

1 րոպեի ընթերցում

Փուլային տարբերակով ՀՀ-ն կարող է ինքնուրույն իրականացնել հայ-իրանական և հայ-թուրքական սահմանների սահմանապահ ծառայությունը․ ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փուլային տարբերակով Հայաստանը կարող է ինքնուրույն իրականացնել հայ-իրանական և հայ-թուրքական սահմանների սահմանապահ ծառայությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը ի վիճակի է արդյոք հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին ինքնուրույն իրականացնել սահմանապահ ծառայությունը։

«Փուլային տարբերակով, այո, բայց ներկայումս նման որոշում չկա»,- ասաց Աբազյանը։

Աբազյանը հիշեցրեց, որ նախնական պայմանավորվածություն կա, որպեսզի 2025 թվականի հունվարի 1-ից Ագարակ սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից։

«Իսկ ընդհանուր հայ-իրանական սահմանի վերաբերյալ տեղի են ունենում քննարկումներ»,- հավելեց Աբազյանը։

Հարցին, թե Հայաստանը պատրաստվու՞մ է ամբողջ սահմանի պահպանությունը իրականացնել սեփական ռեսուրսներով, Աբազյանը պատասխանեց, որ դեռևս նման որոշում չկա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում