Աշխարհ

Հարավային Կորեան, Չինաստանը և Ճապոնիան եռակողմ գագաթնաժողով կանցկացնեն

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան, Չինաստանը և Ճապոնիան եռակողմ գագաթնաժողով կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան, Չինաստանը և Ճապոնիան պայմանավորվել են մոտ ժամանակներս եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 28-ին Տոկիոյում երեք երկրների արտաքին գործերի փոխնախարարների հանդիպման ժամանակ։ 

Ակնկալվում է, որ եռակողմ գագաթնաժողովը կկայանա հաջորդ տարվա սկզբին Ճապոնիայում։

Նախորդ բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը մայիսին անցկացվել է Սեուլում։ Երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ նման գագաթնաժողովներն ունենան կանոնավոր բնույթ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում