ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ընթացիկ տարվա 9 ամիսներին դիմել է 16 հազարից ավելի մարդ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում։ Մասնավորապես, առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ծառայությունները կթվայնացվեն, իսկ գները կվերանայվեն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ արդյունքում էականորեն կբարելավվի քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների արդյունավետությունը: 

«Քաղաքացիության գործընթացի ծանրաբեռնվածությունն ընդգծելու համար ներկայացնեմ մի քանի վիճակագրական տվյալներ։ 2000-ականներին քաղաքացիություն ստանալու դիմումները 3-4 հազարի շրջանակում են եղել, 2010 թվականից տարեկան 5-6 հազարի, 2018 թվականից սկսած կտրուկ աճել է քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը։ Իր պիկին այդ ցուցանիշը հասել է 2022 թվականին՝ անցնելով 25 հազարը։ 2023 թվականին տեմպը մի փոքր նվազել է՝ կազմելով 19 հազար։ 2024 թվականի առաջին 9 ամիսներին արդեն ունենք 16 հազար 60 դիմում։ Եվ սա միայն քաղաքացիություն ստանալու ցուցանիշն է, դրան էլ գումարվում են քաղաքացիությունը դադարեցնելու տվյալները, միջինը՝ 3 հազար։ Դա նշանակում է, որ մեր ծառայությունը տարեկան քննում է մինչև 30 հազար գործ՝ կապված քաղաքացիության հետ»-ասաց Արմեն Ղազարյանն՝ ընդգծելով, որ սա ահռելի ծանրաբեռնվածություն է և առկա թերի գործիքակազմը թույլ չի տալիս այդ գործերը քննել արդյունավետ։ 

Առաջարկվում է սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ։ Քաղաքացիություն ստանալը կամ այն դադարեցնելը ենթադրում է մեկ ամբողջական գործ, տարբեր գերատեսչությունների աշխատանք միևնույն գործի վրա։ Հիմա ձևավորվում է գործերի կառավարման մի համակարգ, որի որոշ բաղադրիչներ հասանելի կլինեն շահառուներին, մի մասն էլ՝ այն գերատեսչություններին, որոնք աշխատելու են այդ գործերի վրա։ Գործնականում ի՞նչ է ստանալու քաղաքացին։ 

«Քաղաքացիության դիմումին կցվում են մի շարք փաստաթղթեր, որոնք երբեմն թարգմանությունների, վավերացումների կարիք ունեն։ Գործին ընթացք տալու համար, անհրաժեշտ է, որ այդ փաստաթղթերի փաթեթը լինի ամբողջական։ Ուստի այն ամբողջացնելու համար անձը ստիպված է լինում մի քանի անգամ այցելել վարչական մարմին։ Մենք առաջարկում ենք էլեկտրոնային կառավարման համակարգ, որտեղ անձը նախապես կվերբեռնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, հայտը կուսումնասիրվի, ամբողջականությունը հավաստելու պարագայում նոր անձը կընտրի օր և մեկ անգամ կայցելի վարչական մարմին»,-ասաց Արմեն Ղազարյանը։ 

Նոր փոփոխությունը կօգնի նաև խուսափել երկարատև, ժամանակատար գրագրությունից պետական մարմինների միջև։ Վերջիններս կկարողանան տվյալ գործի վրա աշխատել մեկ միասնական պլատֆորմի մեջ։ Արդյունքում կոնկրետ ժամանակահատվածում հնարավոր կլինի ավելի շատ գործեր քննել։  

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը և սահմանել, համապատասխանաբար, 50 000 և 150 000 դրամ համապատասխանաբար 1000 դրամ և 25 000 դրամի փոխարեն։ Այս մասով գործող տուրքի չափերը սահմանվել են 1997 թ. և շուրջ 30 տարվա ընթացքում որևէ վերանայման չեն ենթարկվել։ Այս փոփոխությունը չի տարածվում ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ։ 

Առաջարկվող փոփոխությունները Ազգային ժողովում ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնեն 10 ամիս անց։ 

Հայերեն English

Նկատելիորեն աճել է նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների թիվը. ԿԳՄՍ նախարար

«Շիրակ»-ն արձագանքել է Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների վերաբերյալ ՀՖՖ-ի առաջարկին

Պատրաստ ենք ավելի ընդլայնել Երևանի և Թբիլիսիի միջև առկա ռազմավարական գործընկերությունը. Վրաստանի ԱԳ նախարար

ՖԱՖ-ը բողոքում է. երկրպագուները չեն կարողանում ձեռք բերել ֆուտզալի հավաքականի խաղի տոմսերը

Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մշտապես կրել է ռազմավարական բնույթ. Արարատ Միրզոյան

Համահայկական ձմեռային խաղերին կմասնակցի աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ

2023 թվականին ՀՀ-ում գրանցվել է գիտական հրապարակումների պատմականորեն ամենամեծ ծավալը միջազգային հեղինակավոր պարբերականներում

Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Արամ Հակոբյանն է

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Հայաստանը հնարավոր է համարում անցման ընթացակարգերի պարզեցումը. Միրզոյան

ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը