Թուրքիա

Անկարայում զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Անկարայում զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկարայի ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ փոխանցելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի՝ X-ի միկրոբլոգում արված գրառումը։

«Ցավոք, ունենք 3 զոհ և 14 վիրավոր», - իր գրառման մեջ նշել է թուրք պաշտոնյան՝ հավելելով, որ հարձակում գործած 3 անձանցից 2-ը վնասազերծվել են։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Անկարայում Tusaş Aerospace Corporation-ի օբյեկտի վրա հարձակված ահաբեկիչները զինված են եղել գնդացիրներով, ատրճանակներով և կարող են ունենալ պայթուցիկ նյութեր ու մեծ քանակությամբ զինամթերք։

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարարը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում