Աշխարհի առաջատար լրատվամիջոցներից մեկը Հայաստանը ճանաչել է զբոսաշրջային լավագույն ուղղություններից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջատար զբոսաշրջային լրատվամիջոցներից մեկը՝ «Lonely Planet»-ը, «Լավագույն ճանապարհորդություն 2025» թողարկման մեջ ճանաչել է Հայաստանը զբոսաշրջային լավագույն ուղղություններից մեկը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից, նշելով, որ այս ճանաչումը վկայում է այն բացառիկ հմայքի և հյուրընկալության մասին, որն առաջարկում է Հայաստանն իր տպավորիչ բնապատկերներով, կենսունակ մշակույթով և անմոռանալի փորձառություններով:

«Մեզ համար պատիվ է «Lonely Planet»-ի կողմից ճանաչվել 2025 թվականի պարտադիր այցելության ուղղություններից մեկը»,- ​​ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Սուսաննա Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ այս ճանաչումն ընդգծում է այն եզակի հմայքը, պատմությունը և հյուրընկալությունը, որոնք առանձնահատուկ են դարձնում Հայաստանը: 

«Անկախ նրանից, դրանք մեր աշխույժ քաղաքներն են, գեղատեսիլ գյուղերը, թե տեղական ավանդույթները՝ Հայաստանը յուրաքանչյուր ճանապարհորդի համար կարող է դառնալ յուրօրինակ բացահայտում»,-ընդգծել է նա: 

Հայերեն العربية English Español فارسی Русский 中文

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը