ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ձեռքբերված Zhong Tong մակնիշի 171 ավտոբուսից 79-ն արդեն Երևանում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 21-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։
Անդրադառնալով քաղաքապետի այն հարցին, թե որքան է կազմել այս տարվա սուբսիդիայի չափը, Բեգլար Կիրակոսյանը նշեց՝ հունվարի 1-ից հունիսի 1-ը համայնքի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը կազմել է 3 մլրդ 273 մլն 621 հազար դրամ, իսկ հունիսի 1-ից առ այսօր 1մլրդ 806 մլն դրամ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ այս տարի քաղաքապետարանը գնել է 171 նոր ավտոբուս, 15 նոր տրոլեյբուս: «Գործընթացը լինելու է շարունակական»,-վստահեցրեց քաղաքապետը։