Հայաստանում առաջիկայում նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ մասնակցել է Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի 2024-2029 թվականների ռազմավարության ներկայացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ֆեդերացիայի ռազմավարությունը առաջիկա տարիների համար, տեսլականը, հետագա քայլերն ու գործողությունները։

Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ Ջերմուկը Հայաստանի կարևորագույն զբոսաշրջային վայրերից մեկն է, և պետք է քայլեր ձեռնարկվեն քաղաքի ճանաչելիության և գրավչության բարձրացման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս ավելի շատ զբոսաշրջիկներ կարողանան գալ Հայաստան և ծանոթանան Հայաստանի տեսարժան վայրերին և ներուժին։

Նախարար Գևորգ Պապոյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի օրենսդրական փոփոխությունները։

Նախարարը նաև նշել է, որ պետությունը խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկայում նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստերներ, որոնցից երեքը Վայոց Ձորի մարզում են տեղակայվելու՝ Ջերմուկ քաղաքում, Եղեգիս և Արենի համայնքներում։

Քննարկվել են Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգին, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացմանը, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանը վերաբերող հարցեր։

Նախարարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, լսել նրանց առաջարկները։

Հայերեն English Français

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

ՀՀ կառավարության նիստ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի հարցում