Աշխարհ

ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդի մարմինը կարող են փոխանակել իսրայելցի պատանդների հետ. CNN

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդի մարմինը կարող են փոխանակել իսրայելցի պատանդների հետ. CNN

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Յահյա Սինվարի մարմինը կարող են փոխանակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը ՝ վկայակոչելով իսրայելական երկու աղբյուր։ 

Նշվում է, որ այժմ ՀԱՄԱՍ-ը գերության մեջ է պահում մոտ 100 մարդու։ 

CNN-ի աղբյուրը նշել է, որ դեմ չեն լինի ՀԱՄԱՍ-ի առաջնորդի աճյունը իսրայելցիների հետ փոխանակելուն։

Միևնույն ժամանակ, զրուցակիցը չի բացառել, որ Սինվարի աճյունի վերադարձը Գազայի հատված կարող է համախմբել ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներին, իսկ նրա գերեզմանը կարող է սրբավայր դառնալ նրանց համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում