Աշխարհ

Իրաքում հարձակվել են Սաուդյան Արաբիայի հեռուստաալիքի գրասենյակի վրա Պաղեստինի մասին հաղորդումից հետո

1 րոպեի ընթերցում

Իրաքում հարձակվել են Սաուդյան Արաբիայի հեռուստաալիքի գրասենյակի վրա Պաղեստինի մասին հաղորդումից հետո

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տասնյակ ցուցարարներ Իրաքում ներխուժել են սաուդյան MBC ժամանցային հեռուստաալիքի գլխավոր գրասենյակ և ավերել այն՝ պահանջելով, որ հեռուստաալիքը դադարեցնի հեռարձակումը: Ներխուժման պատճառը եղել է եթերում Գազայի հատվածի պաղեստինյան ղեկավարությանը ահաբեկիչներ անվանելը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։  

«Ցուցարարները ներխուժել են Բաղդադում տեղակայված հեռուստաալիքի կենտրոնակայան, ավերել այն և այրել գրասենյակի բակը։ Բացի այդ, ցուցարարներն Իրաքի կառավարությունից պահանջել են փակել հեռուստաալիքի գրասենյակը Բաղդադում և հրապարակել պաշտոնական հայտարարություն՝ դատապարտելով եթերում հնչած հակապաղեստինյան որակումները։

Իրաքի անվտանգության ուժերը ստիպված են եղել միջամտել իրավիճակին և կարողացել են ցուցարարներին հեռացնել հեռուստաընկերության շենքից»,- նշված է լրատվամիջոցի հրապարակման մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում