Աշխարհ

Իսրայելի վարչապետի նստավայրը հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ի միջոցով

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետի նստավայրը հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Կեսարիայում գտնվող նստավայրը հարձակման է ենթարկվել Լիբանանից արձակված անօդաչու թռչող սարքի միջոցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից, գրում է Times of Israel-ը։

Նեթանյահուն և նրա կինը՝ Սառան, այնտեղ չեն եղել, հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։

Առավոտյան Լիբանանից արձակված մյուս երկու դրոնները խոցվել են ՀՕՊ ուժերի կողմից, ինչի արդյունքում գործարկվել են Թել Ավիվում գտնվող ազդանշանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում