Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամների հետ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամների հետ և քննարկել Գազայում հրադադարի վերաբերյալ բանակցությունների շուրջ վերջին իրավիճակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հրադադարի շուրջ համաձայնության հասնելու բանակցությունների վերջին արդյունքները որոնք թույլ կտան փոխանակել պատանդներին և բանտարկյալներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում