Հավատում ենք, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունը ճանապարհ կհարթի տարածաշրջանի բարգավաճման համար. Հաքան Ֆիդան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ իրենք հավատում են, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում անշրջելի կայունության, բարգավաճման և զարգացման համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն այդ մասին ասել է՝ անդրադառնալով «3+3» ձևաչափով հանդիպմանը, որը կայանալու է հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ 

«Հավատում ենք, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում անշրջելի կայունության, բարգավաճման և զարգացման համար»,- ասել է Ֆիդանը։

Նա ընդգծել է, որ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպման քննարկումները կենտրոնացած են լինելու ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հարցերի, այլև ամբողջ կովկասյան տարածաշրջանի վրա։ 

Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ Անկարան գնահատում է «3+3» հարթակը և ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները պետք է միավորվեն՝ լուծելու իրենց խնդիրները։  

Հայերեն العربية English Español فارسی Русский

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ