Թուրքիա

Սերգեյ Լավրովը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու «3+3» ձևաչափով նիստին

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրովը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու «3+3» ձևաչափով նիստին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գերատեսչությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով նիստին: Նշվում է, որ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում