Հայաստանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք «𝐒𝐢𝐚𝐥 𝟐𝟎𝟐𝟒» միջազգային ցուցահանդեսին` ներկայացնելով 23 հայկական ընկերության արտադրանք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը հոկտեմբերի 19-23-ը կմասնակցի Ֆրանսիայի մայրաքաղաքում կայանալիք «𝐒𝐢𝐚𝐥 𝟐𝟎𝟐𝟒» սննդի և խմիչքի 60-րդ միջազգային ցուցահանդեսին` ներկայացնելով 23 հայկական ընկերության արտադրանք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Sial-ը հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ սննդի արդյունաբերության ցուցահանդեսներից մեկը։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ Փարիզում՝ ներկայացնելով աշխարհի առաջատար գնորդներին մեկ վայրում: «Sial» ցուցահանդեսը յուրաքանչյուր տարի ունենում է ավելի քան 250,000 այցելու:

Այս տարի «Sial Paris 2024» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից 7500 ընկերություն։

Ցուցահանդեսին միասնական տաղավարով կմասնակցեն նաև Միջազգային առևտրի կենտրոնի կողմից իրականացվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսի ոլորտի 11 փոքր և միջին ձեռնարկություններ՝ ներկայացնելով համաշխարհային հարթակում հայկական չրեր, թեյեր, պահածոներ, հյութեր, և այլն:

 

Հայերեն English فارسی Русский 中文

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը