Ավտոմեքենաների կանգառը Շարիմանյան փողոցում կարգելվի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շարիմանյան փողոցում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Ըստ աղբյուրի՝ նշված ճանապարհահատվածում կարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ: