ՄԱԿ-ում հայտարարել են, որ Իսրայելը տարհանման հրահանգ է տվել Լիբանանի 25 %-ի բնակչությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը, որը «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարի համար Լիբանանի հարավում հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է սկսել, տարհանման հրահանգ է տվել երկրի ավելի քան մեկ քառորդի բնակչությանը, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից։ 

ՄԱԿ-ի փախստականների գործակալության մերձավորարևելյան գրասենյակի տնօրեն Ռեմա Ջեյմուս Իմսեիսը Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լիբանանի հարավի ևս 20 գյուղերի բնակիչներին Իսրայելի կողմից տրված տարհանման նոր հրահանգները նշանակում են, որ տարհանումներն ազդել են երկրի ավելի քան մեկ քառորդի վրա։

Ըստ Լիբանանի առողջապահական իշխանությունների՝ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումների զոհ է դարձել ավելի քան 2300 մարդ, որոնց մեծ մասը՝ սեպտեմբերի վերջից Իսրայելի մեկնարկած հարվածների ընթացքում։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։ Իսրայելի տվյալների համաձայն՝ այս ընթացքում զոհվել է շուրջ 50 իսրայելցի՝ ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ զինվորներ։ 

Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև բախումներ են ընթանում Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմական գործողություններին զուգահեռ։ 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում