Շիրակի մարզում ընթացքի մեջ է կարտոֆիլի, ավարտվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում ակտիվ ընթացքի մեջ է կարտոֆիլի բերքահավաքը։ Հավաքվել է շուրջ 60 հազար տոննա կարտոֆիլ, միջին բերքը՝ հեկտարից շուրջ 20 տոննա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարզային խորհրդի հերթական նիստի ժամանակ նշեց Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։ 

Նա, ներկայացնելով Շիրակի մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը և մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումները, նշեց, որ  մարզում կատարվել է 47 հազար 711 հա ցանք, ամբողջությամբ ավարտվել է աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը, հնձվել է շուրջ 34 հազար հա, միջին բերքը, ըստ նախնական կանխատեսումների, կազմում է հեկտարից 22-24 ց։ 

2025-ի բերքի համար, այսօրվա դրությամբ. կատարվել է մոտ 5 հազար հա աշնանացան ցորենի ցանք։ «Բուսաբուծության աջակցության» պետական ծրագրի շրջանակներում մարզի 1 512 շահառուի կողմից իրականացվել է շուրջ 5 980 հա ցանք, փոխհատուցման գումարը կազմում է շուրջ 430.5 մլն դրամ։

 Էկոնոմիկայի նախարարության կողմից մարզին անհատույց տրամադրվել է 1040 լիտր թունանյութ։ Առավել վարակված 13 հազար հա տարածքի վրա իրականացվել են մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ։

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել COP17-ի կազմակերպման համար. Աստրիդ Շոմաքեր

ՇՄ նախարարը COP17-ի մասնակիցներին հրավիրել է միանալ վտանգված տեսակների վերականգնման դաշինքին

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը

ՀՀ վարչապետի ելույթը COP17-ի բացման արարողությանը

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ