Իրավունք

ԶՈՒ ԳՇ նախկին պետը հրավիրվել է Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

1 րոպեի ընթերցում

ԶՈՒ ԳՇ նախկին պետը հրավիրվել է Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ազդարար» հարթակում հրապարակված հաղորդագրությունից, ԶՈՒ ԳՇ նախկին պետին պատկանող գույքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ 

Նշվում է, որ Արտակ Դավթյանը իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին, հայտնել դիրքորոշում ու ներկայացնել հայտարարագիր։ 

Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է հրավիրվել հոկտեմբերի 18-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում