Աշխարհ

Բելառուսում 45 մարդու մեղադրել են իշխանության զավթման համար դավադրություն կազմելու մեջ

1 րոպեի ընթերցում

Բելառուսում 45 մարդու մեղադրել են իշխանության զավթման համար դավադրություն կազմելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել արտերկրում գտնվող 45 անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են իշխանության զավթման նպատակով դավադրություն կազմելու և ծայրահեղական կազմավորման ստեղծման կամ դրան մասնակցության մեջ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Արմատական ​​խմբակցության ներկայացուցիչները հայտարարել են «Պլատֆորմ -2025» նոր նախաձեռնության մասին: Հանցավոր ծրագիրը ենթադրում է ծայրահեղականների համախմբում Բելառուսի Հանրապետությունում նախընտրական քարոզարշավի ժամանակ գործողությունների համակարգման համար (խմբ.՝ խոսքը 2025 թվականի նախագահական ընտրությունների մասին է)», - նշել են գերատեսչությունում:

Բելառուսի քննչական կոմիտեի պնդմամբ՝ «Պլատֆորմ - 2025» խմբակցության նպատակներն են «ոտնձգությունը սահմանադրական կարգի դեմ, արտաքին միջամտությունը ներքին գործերին, քաղաքական ուղեգծի պարտադրումը, որը հակասում է մեր երկրի ազգային շահերին, ապակառուցողական տեղեկատվական  ներգործությունը, ընտրարշավի վարկաբեկումը կամ խափանումը, հասարակության մեջ լարվածության և առճակատման բորբոքումը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում