Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-35/24. Կարայան, Հերբերթ, Գասումյանովա, Գասումյանով

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-35/24. Կարայան, Հերբերթ, Գասումյանովա, Գասումյանով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: 

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն 

Ռոբերտ Կարայան, «Օրեր և կրակներ»

460175771_474107782290991_5566029240978081492_n.jpg

Ճանաչված գրող, առակագիր Ռոբերտ Կարայանի (1934 2015) ծննդյան 90-ամյակի առթիվ վերահրատարակվող «Օրեր և կրակներ» վիպակը նրա առաջին արձակ ստեղծագործությունն է։ Հետպատերազմյան իրականությունը Կարայանը պատկերում է Սերոյի կերպարի վարընթաց և վերընթաց զարգացումների համադրմամբ՝ վեր հանելով ժամանակի, կյանքի գրեթե բոլոր նրբերանգները։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Թարգմանական գրականություն 

Ֆրենք Հերբերթ, «Դյուն»

458382018_712459064436600_3558184240251523497_n.jpg

20–րդ դարի թիվ մեկ գիտաֆանտաստիկ այս վեպը կարելի է նկարագրել որպես սոցիալ-քաղաքական, հոգեբանական դրամա, առակ, լեգենդ, որի հերոսները արքետիպեր են։ Վեպը բարու ու չարի պայքար չէ. այն տարբեր մշակույթների, ապրելակերպերի պայքար է: «Դյուն»-ը նաև վեպ է կրոնի, բնապահպանության, տեխնոլոգիայի, կապիտալիզմի և ապագաղութացման մասին: Այն պատմում է, թե ինչպես են ծնվում առաջնորդները, մեսիաները և հիշեցնում, որ հերոսները սխալներ են գործում… սխալներ, որոնք արդարացնում են նման առաջնորդներին ստրկաբար հետևող մարդիկ: Թարգմանիչ՝ Մարիա Սադոյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Փաստավավերագրական գրականություն  

Ալինա Գասումյանովա, Վլադիսլավ Գասումյանով, «Ռուբենը»

460167532_556657063985672_7615340327785408234_n.jpg

Բիզնեսի, գիտության, արվեստի ռուս և հայ գործիչներ, տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներ, հասարակական կարծիքի առաջնորդներ և ամբողջ աշխարհում հայտնի մարդիկ խոսում են ռահվիրա, հեռատես, սոցիալական ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանի բազմակողմանի տաղանդի և մարդկության համար նշանակալի ձեռքբերումների մասին։ Այն մարդու, որը հանգամանքների բերումով այսօր Ադրբեջանում կալանքի տակ է։Այս գիրքն արդարության և Ռուբեն Վարդանյանին ազատելու կոչ է, որպեսզի նա կարողանա շարունակել այն հարյուրավոր նախագծերը, որոնք ուղղված են մարդկանց օգնելուն և մարդասիրական ​​արժեքներն առաջ մղելու գործին:Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։ 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում