«Գյումրի զարգացման լաբորատորիա»-ի սաները Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին զբաղեցրել են 3-րդ պատվավոր հորիզոնականը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրի զարգացման լաբորատորիա»-ի սաները Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին զբաղեցրել են 3-րդ պատվավոր  հորիզոնականը։ Oլիմպիադան անցկացվել է Իտալիայի Բրեշա քաղաքում։ Գյումրեցիները մրցույթին ներկայացրել են «Smart sort» ռոբոտը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանից, մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ ընդունել է «Գյումրի զարգացման լաբորատորիա» հիմնադրամի սաներին, մարզիչներին, հիմնադրամի գործադիր տնօրենին և լաբորատորիայի հիմնադիրներին։

Մարզպետը շնորհավորել է մրցույթի մասնակիցներին ու մարզիչներին՝ նշելով, որ առանձնակի ոգևորիչ է, երբ գյումրեցի դպրոցականներն աչքի են ընկնում նպատակասլացությամբ և վերլուծական մտքով։ «Դուք կարողացաք կրկին ապացուցել, որ Հայաստանը, մասնավորապես Գյումրին, կարող է լինել առաջատար տեխնոլոգիական լուծումների ոլորտում։ Ինչ խոսք, մեծ գնահատանքի են արժանի ձեր նպատակասլացությունն ու նորարար գաղափարները, իսկ երբ այն գնահատում են ոչ միայն մեր երկրում, այլև միջազգային գնահատականի եք արժանանում, ապա ուղղակի մեկ նախադասությամբ կասեմ՝ մենք հպարտանում ենք ձեզանով»,-շեշտել է Շիրակի մարզպետը։

Երեխաները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար։ Մուշեղ Մուրադյանի հետ զրույցում նրանք կիսվել են տպավորություններով, խոսել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներից, մրցակցությունից և նշել, որ մարզպետի վերաբերմունքն իրենց պարտավորեցնում է նոր նշաձող սահմանելու և առաջ գնալու հաղթանակների ճանապարհով։

Հանդիպման ավարտին Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին լավագույն մասնակցության և 3-րդ տեղ զբաղեցնելու, ինչպես նաև սաներին պատրաստելու գործում ներդրած ջանքերի, բարձր արդյունքներ գրանցելու համար մարզպետը պատվոգրեր է հանձնել սաներին, մարզիչներին, տնօրենին և հիմնադիրներին։ 

Արմենուհի Մխոյան

 

Հայերեն Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին