Քաղաքականություն

Փարիզում հանդիպել են Հայաստանի և Մավրիտանիայի արտաքին գործերի նախարարները

1 րոպեի ընթերցում

Փարիզում հանդիպել են Հայաստանի և Մավրիտանիայի արտաքին գործերի նախարարները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին Փարիզում հանդիպում է ունեցել Մավրիտանիայի ԱԳ, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մավրիտանացիների նախարար Մուհամմադ Սալեմ Մազրուկի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Զրուցակիցները քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ հաշվի առնելով Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցում ՀՀ շահագրգռվածությունը և Աֆրիկյան միությունում ընթացիկ տարվա փետրվարից մեկնարկած Մավրիտանիայի նախագահությունը։

Հայաստանի և Մավրիտանիայի արտաքին գործերի նախարարների ուշադրության կենտրոնում է եղել բազմակողմ հարթակներում փոխգործակցության ընդլայնումը՝ հիմնված խաղաղության օրակարգի և մարդասիրական արժեքների առաջմղման տեսլականի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ կանոնադրության հիմքում դրված առանցքային սկզբունքների հարգման վրա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում