Թողարկվել է «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջանառության մեջ է դրվել գործարար, բարերար, «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր, Հայաստանի տնտեսության վաստակավոր աշխատող Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշը, առաջին օրվա ծրարը և գեղաթերթիկը:

Նկարների հեղինակը Հարություն Ավագյանն է, իսկ դիզայներները՝ Վահան Աբրահամյանն ու Դավիթ Դովլաթյանը:

Նամականիշի անվանական արժեքը 1 000 դրամ է: Թողարկվել  է 100 000 տպաքանակով: Առաջին օրվա ծրարն ու գեղաթերթիկը տպագրվել են 10 000 տպաքանակով:

Ծրարի վրա պատկերված են այն հիմնական ոլորտները,  որտեղ Հրանտ Վարդանյանը գործունեություն է ծավալել՝  արդյունաբերություն, գյուղատնտեսություն և բարեգործություն:

90-ական թվականներին, Հրանտ Վարդանյանի ջանքերով, Հայաստանում վերականգնվեց և զարգացավ հայրենական արտադրությունը: Հիմնադրվեց  «Գրանդ Հոլդինգը», որը մինչ օրս շարունակում է զբաղեցնել Հայաստանի արտադրության ոլորտի առաջատարի դիրքերը՝ վճարած հարկերի, պատրաստի արտադրանքի արտահանման ծավալների և աշխատատեղերի քանակով: 

Հայերեն English Русский

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին