Եվրախորհրդարանն ընտրեց Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության նախագահին և փոխնախագահներին

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանն ընտրեց Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության նախագահին եւ երկու փոխնախագահներին։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ պատվիրակության նախագահ ընտրվեց լատվիացի պատգամավոր Նիլս Ուշակովսը։ Ֆրանսիացի եվրախորհրդարանական Նատալի Լուազոն եւ լեհ պատգամավոր Միխալ Շտերբան ընտրվեցին պատվիրակության փոխնախագահներ։ 

Հարավային Կովկասի պատվիրակության նախագահը մեծ պատիվ համարեց այս պաշտոնը ստանձնելը եւ շնորհակալություն հայտնեց վստահության համար։ Նշելով, որ տարածաշրջանը բազմաթիվ հակամարտությունների թատերաբեմ է եղել՝ նա ընդգծեց, որ հիմա գոյություն ունի աշխարհաքաղաքական նոր միջավայր, որն անմիջական ազդեցություն ունի ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա։ «Հարավային Կովկասն ունի տնտեսական, ռազմավարական եւ տնտեսական ներուժ, եւ կարեւոր է ամրապնդել երկխոսությունն ու համագործակցությունն անվտանգության, օրենքի գերակայության եւ հանրային ազատությունների ոլորտներում։ Ես կաշխատեմ ձեզ հետ Հարավային Կովկասի ավելի բարեկեցիկ ապագայի համար», - ընտրվելուց հետո Եվրոպական խորհրդարանի իր գործընկերներին ասաց Նիլս Ուշակովսը։ 

Փոխնախագահներ Լուազոն եւ Շտերբան եւս իրենց պաշտոնների ստանձնումը  մեծ պատիվ համարեցին։ 

Լիլիթ Գասպարյան 

 

Հայերեն English Español Русский

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ