Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Փարիզ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նշելով, որ Փարիզում նախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին:

Ավելի վաղ հայտնել էինք,  որ հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետություն է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում