Երևանում շարունակվող Գիտության շաբաթվա միջոցառումներին ներկայանում են նաև մարզերի աշակերտները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 2-ին շարունակվեց նախօրեին մեկնարկած «Գիտության շաբաթ» փառատոնը, որը կրում է «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագիրը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հայաստանում առաջին անգամ նման ձևաչափով կազմակերպվող Գիտության շաբաթվա առաջին երկու օրերը «Գիտությունն ամենուրեք է» թեմատիկայով են:

«Ուզում ենք ցույց տալ, թե մեզ շրջապատող աշխարհն ինչպես է փոխվում գիտնականի գործունեության, հայտնագործությունների, ճարտարագետների աշխատանքի շնորհիվ: «Գիտությունն ամենուրեք է» բլոկում մասնակցում են գիտական ինստիտուտները՝ տարբեր գիտակարգերից՝ սկսած ֆիզիկայից մինչև ազգագրություն ու հնագիտություն: Բացի այդ, ներկա են տեխնոլոգիական, կրթական հիմնադրամներ ու ընկերություններ, որոնք երկար տարիներ փորձում են Հայաստանում զարգացնել գիտությունն ու կրթությունը: Հիմնական շեշտադրումն, իհարկե, գիտական էկոհամակարգի զարգացման մասին է»,- ներկայացրեց «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը:

Ձևավորված 14 տաղավարներում փառատոնին մասնակցող գիտական ինստիտուտների ու հաստատությունների ներկայացուցիչները այցելուներին, այդ թվում՝ հիմնականում աշակերտներ մայրաքաղաքի ու մարզերի դպրոցներից, ներկայացնում էին իրենց գործունեությունը՝ ցույց տալով, թե ինչ խնդիրներ է լուծում իրենց գիտակարգը: Զուգահեռ՝ աշակերտների հետ միասին իրականացրին տարաբնույթ գիտափորձեր ու ներկայացրին  փորձանմուշներ, որոնց ուղղությամբ ներկայում գիտահետազոտական աշխատանքներ են իրականացվում  ինստիտուտների կողմից:

Մարգարյանը ոգևորիչ համարեց  տաղավարներում առաջին երկու օրերի մարդաշատությունը:

«Երեխաները ոգևորված տարբեր փորձերի էին մասնակցում, հարցերով դիմում գիտնականներին ու ստանում պատասխանները: Ոգևորիչ էր նաև մեդիայի ու հասարակության հետաքրքրությունը դեպի միջոցառումը: Քանի որ առաջին անգամ ենք կազմակերպում, նպատակն այն էր, որ մարդկանց մոտ հետարքրքություն առաջանա, և ցանկանան, որ Հայաստանում ամեն տարի կազմակերպվի այս ֆորմատով միջոցառում՝ իհարկե, թեման փոխելով»,- ասաց նա:

Մարգարյանը մանրամասնեց, որ փառատոնի շրջանակներում ապակենտրոնացված միջոցառումներ են կազմակերպվում նաև հանրապետության  մարզերի դպրոցներում ու մանկապարտեզներում ևս:  

Չնայած դրան՝ օրվա ընթացքում Ազատության հրապարակի տաղավարների շուրջ հաճախ կարելի էր հանդիպել նաև մարզերից ուսուցիչների գլխավորությամբ ժամանած աշակերտների խմբերի:

«Գիտությունն ամենուրեք է» թեմայով միջոցառումների շարքն ամփոփվեց դասախոսությունների շարքով, որի շրջանակներում անդրադարձ կատարվեց նորարարական ընկերությունների ձևավորման գործում գիտության դերին,  ինչպես նաև՝ մեքենայական ուսուցման ու քվանտային մեխանիկայի վերաբերյալ թեմաների:

Հոկտեմբերի 3-4-ը Գիտության շաբաթը կշարունակվի մասնագիտական կողմնորոշման թեմայով՝ նպատակ ունենալով խրախուսել երիտասարդներին որպես մասնագիտություն ընտրելու գիտությունը:

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա