Մենք չենք կարող ողջունել որևէ էսկալացիա. Արարատ Միրզոյանը՝ Իրան-Իսրայել հակամարտության սրման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը՝ Իրանի կողմից Իսրայելի վրա հրթիռային հարձակման համատեքստում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը թեմային անդրադարձել է Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ։ 

«Եթե տեղյակ եք Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի, թրենդների և քաղաքականությունների մասին, գիտեք, որ մենք Հայաստանում ամեն ինչ անում ենք մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Եվ մենք տեսնում ենք, որ մեր՝ ավելի լայն հարևանությամբ գտնվող այլ երկրներ հրթիռներով կրակում են միմյանց վրա։ Իհարկե, մենք մտահոգված ենք։ Իհարկե, մենք չենք կարող ողջունել որևէ էսկալացիա, և մենք կարող ենք միայն հուսալ, որ այս կոնֆլիկտի լուծումը հնարավորինս շուտ կգտնվի»,- ասել է Միրզոյանը։ 

 

Հայերեն English فارسی Français Русский Türkçe 中文

Հանրային տրանսպորտում կնոջ նկատմամբ անհարգալից վարք դրսևորած տղամարդը ձերբակալվել է

Իսրայելն ընդլայնում է ռազմական կարողությունները. ձևավորվում են Տիեզերական ուժեր

ԱՄՆ-ն և Ուզբեկստանը 12 մլրդ դոլարի 54 համաձայնագիր են ստորագրել

Ալբերտայի նահանգն, ըստ նախնական տվյալների, դեմ է քվեարկել Կանադայից անկախանալու շուրջ հանրաքվեի անցկացմանը

Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկ

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը

Վենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Նեթանյահուին ընտրություններից առաջ

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրը

Փաշինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների կոնտեքստում ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին խոսակցություններին

Իսրայել չհայտարարված այցի ժամանակ Հեգսեթը հանդիպել է Նեթանյահուի հետ. Axios