Աշխարհ

Ճապոնիայի օդանավակայաններից մեկի թռիչքուղու վրա պայթյուն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի օդանավակայաններից մեկի թռիչքուղու վրա պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Միյաձակիի օդանավակայանի թռիչքուղին փակվել է այնտեղ որոտացած պայթյունից հետո։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։ 

Ըստ հրապարակման՝ օդանավակայանում հաճախ են հայտնաբերվում Երկրորդ աշխարհամարտից մնացած ամերիկյան չպայթած ռումբեր, այդ պատճառով Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանության ուժերի հատուկ ջոկատ է ուղարկվել՝ պայթյունը հետաքննելու։ 

Ըստ երկրի Տրանսպորտի նախարարության՝ թռիչքուղու վրա առաջացել է 7 մետր տրամագծով և 1 մետր խորությամբ փոս։

Ոստիկանությունն օդանավակայանի աշխատակիցներին հրահանգել է տարհանվել։ 

Միջադեպից հետո օդանավակայանի սպասասրահներում մեծ հերթեր են գոյացել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում