«Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսային բնակավայրերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հեզբոլլահ» շարժման մարտիկները սեպտեմբերի 30-ին հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում երեք բնակավայրի և Սաֆադ քաղաքի ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է շարժման մամուլի ծառայությունը։
«Իսլամական դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներ են արձակել Սաֆադ քաղաքի ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Դիմադրության հրթիռների հարձակման թիրախում են հայտնվել նաև իսրայելական Քաբրի, Գեշեր Հասիֆ և Սաար բնակավայրերը։
Կարդացեք հոդվածը` Русский