Տնտեսություն

Հայաստանը պատրաստ է «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակներում տարանցիկ օղակ դառնալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև․ Էկոնոմիկայի նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակներում տարանցիկ օղակ դառնալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև․ Էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանը պատրաստ է դառնալ առանցքային տարանցիկ օղակ ԵԱՏՄ-ի և Իրանի, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը նախ նշեց, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի տնտեսական քաղաքականության անբաժանելի մասն է, որի նպատակն է բարելավել և ամրապնդել Հայաստանի միջազգային դիրքը: «Առևտրատնտեսական կապերի խորացումը կնպաստի ոչ միայն մեր երկրների, այլև տարածաշրջանի երկրների կայուն զարգացմանը: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ամուր տնտեսական հիմք, որը մեր ժողովուրդներին կապահովի ավելի լավ ապագա։

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում մեր երկիրը պատրաստ է դառնալ առանցքային տարանցիկ օղակ Եվրասիական միության և Իրանի, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի միջև»,- ընդգծեց Պապոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում