Հայաստանում դինամիկ զարգանում է բժշկական և գործարար զբոսաշրջությունը. Էկոնոմիկայի փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի զբոսաշրջության զարգացման ռազմավարության նախագծի մշակումը գտնվում է ավարտական փուլում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Նա նախ հիշեցրեց, որ զբոսաշրջության ոլորտում նշանակալից իրադարձություն էր Զբոսաշրջության մասին օրենքի ընդունումը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի սեպտեմբերին։ Ըստ փոխնախարարի՝ այն նախատեսում է ծառայությունների որակի բարելավում և զբոսաշրջիկների իրավունքների պաշտպանություն։ 

«Սույն օրենքի ընդունումը կամրապնդի ճանապարհորդների վստահությունը և կնպաստի անվտանգ և հարմարավետ միջավայրի ստեղծմանը բոլոր նրանց համար, ովքեր այցելում են մեր երկիր»,-ընդգծեց Հովակիմյանը։

Խոսելով Հայաստանի զբոսաշրջության զարգացման ռազմավարության նախագծի մասին՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ նախագծի մշակումը գտնվում է ավարտական փուլում։

«Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն ռազմավարական առումով առանձնացնում է զբոսաշրջության զարգացման չորս հիմնական ուղղություն՝ պատմամշակութային, արկածային, բնական և գաստրոնոմիական տուրիզմ: Այս ուղղություններով ընդգծվում է զբոսաշրջիկների համար առաջարկների բազմազանություն և նպաստում յուրահատուկ զբոսաշրջային արտադրանքի զարգացմանը: Հայաստանում նաև դինամիկ զարգանում են բժշկական և գործարար զբոսաշրջությունը»,-եզրափակեց Էկոնոմիկայի փոխնախարարը։

 

Հայերեն Español Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը