ՀՀ և ԵԱՏՄ անդամն երկրների միջև հունվար-օգոստոս ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է 7.3 տոկոսով. Էկոնոմիկայի փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև հունվար-օգոստոս ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է 7.3 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ 

«Եթե ապավինենք մաքսային ծառայությունների տվյալներին, ապա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների միջև աճել է 7,3 տոկոսով։ Նույն աճը նկատվում է նաև նախորդ տարիներին, սակայն մենք տեսնում ենք, որ ենթակառուցվածքը մի փոքր հետ է մնում այդ ամենից։

Դրա համար Հայաստանում մենք ունենք երկու պետական ծրագիր, որոնք օգնում են ստեղծել ենթակառուցվածքային նոր հնարավորություններ։ Առաջին ծրագրով մենք սուբսիդավորում ենք տոկոսադրույքները։ Դա լիզինգային ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել կամ կառուցել գյուղատնտեսական պահեստներ, սառցարաններ, վերամշակման սարքավորումներ և այլն: Երկրորդ ծրագրով և նույն պայմաններով կարելի է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ փոխադրումների համար»,-ընդգծեց Արման Խոջոյանը։

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը նաև մեծ ներդրումներ է կատարում ճանապարհների հիմնանորոգման համար։ 

«2024 թվականին 150 միլիոն դոլար է հատկացվել ճանապարհների հիմնանորոգման և 15 միլիոն՝ տեխնիկական վերանորոգման համար։ Ներկայումս Հայաստանի մարզերում ճանապարհները կամ արդեն գտնվում են լավ վիճակում, կամ վերանորոգման գործընթացում են»,-եզրափակեց Խոջոյանը։

 

Հայերեն English Español Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն