Աշխարհ

Նեպալում հեղեղումներն ավելի քան 190 մարդու կյանք են խլել

1 րոպեի ընթերցում

Նեպալում հեղեղումներն ավելի քան 190 մարդու կյանք են խլել

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում վերջին երկու օրերին հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 193-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ ևս 96 մարդ վիրավորվել է, 31 մարդ անհետ կորած է։

Նշվում է, որ մարդիկ հիմնականում զոհվել են Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում, որտեղ հորդառատ անձրևներ են տեղացել, և քաղաքի հարավային հատվածի մեծ մասը հեղեղվել է։

Ըստ տեղի իշխանությունների՝ սեպտեմբերի 29-ին և 30-ին եղանակը բարելավվել է, ինչը թույլ է տվել ակտիվացնել փրկարարական և վերականգնողական աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում