Աշխարհ

Ճապոնիայի հաջորդ վարչապետ կդառնա նախկին պաշտպանության նախարար Սիգերու Իսիբան

2 րոպեի ընթերցում

Shigeru Ishiba celebrates after he was elected as new head of Japan's ruling party at the Liberal Democratic Party's (LDP) leadership election Friday, Sept. 27, 2024, in Tokyo, Japan.    Hiro Komae/Pool via REUTERS
Shigeru Ishiba celebrates after he was elected as new head of Japan's ruling party at the Liberal Democratic Party's (LDP) leadership election Friday, Sept. 27, 2024, in Tokyo, Japan. Hiro Komae/Pool via REUTERS

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիայի նախկին պաշտպանության նախարար Սիգերու Իսիբան կդառնա երկրի հաջորդ վարչապետ այն բանից հետո, երբ նա հաղթել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Կուսակցության նախագահի ընտրությունների մի քանի փուլերից հետո Սիգերու Իսիբան պարտության է մատնել տնտեսական անվտանգության նախարար Սանաե Տակայչիին։

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օրենսդիրների և անդամների քվեարկության արդյունքում նա ստացել է 409 քվեներից 215-ը, իսկ Տակայչին՝ 194-ը։ 

67-ամյա Իսիբան երկրի վարչապետ կհայտարարվի հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով գործող վարչապետ Ֆումիո Կիսիդային, որը պաշտոնավարեց 3 տարի։ Այնուհետև արդեն կորոշվի համընդհանուր ընտրություններ հայտարարելու հարցը, որը տեղի կունենա Ներկայացուցիչների պալատը ցրելուց հետո։

Կիսիդան օգոստոսին հայտարարել էր, որ սեպտեմբերին չի առաջադրի իր թեկնածությունն իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրություններում։ 

Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը Ճապոնիայում իշխում է 1955 թվականին հիմնադրումից ի վեր, վերջին ամիսներին ներգրավված է եղել քաղաքական լուրջ սկանդալում։ Կուսակցության երկու ամենաազդեցիկ խմբակցություններին մեղադրել են նրանում, որ նրանք, ինչպես հարկն է, չեն հայտարարագրել իրենց եկամուտներն ու ծախսերը և միլիոնավոր դոլարի քաղաքական հանգանակությունների մասին սխալ հաշվետվություն են ներկայացրել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում