Քաղաքականություն

ՀՀ-ն կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերը. Պապիկյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերը. Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ուշադիր հետևում է Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ «Արմենպրես»--ի հաղորդմամբ՝ Կիպրոսի գործընկերոջ հետ մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերի հանրահայտ սկզբունքները։ Չենք կարող չանդրադառնալ նաև Կիպրոսի անմիջական հարևանությամբ Մերձավոր արևելեքում տիրող իրավիճակին: Նախարարի հետ կիսվեցինք մեր գնահատականներով և մեր մտահոգություններով»,- ասաց Պապիկյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում