Քաղաքականություն

Հայ-կիպրական կապերը կարող են նպաստել ԵՄ-ի շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին. Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Հայ-կիպրական կապերը կարող են նպաստել ԵՄ-ի շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին. Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատում Կիպրոսի աջակցությունը Եվրամիության կառույցների և անդամ պետությունների հետ փոխհարաբերություններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապիկյանն այս մասին ասաց մամուլի համար հայտարարության ժամանակ։

«Հայ-կիպրական կապերը կարող են իրենց նպաստը բերել կազմակերպության շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին»,-նշեց նա։ 

Նախարար Պապիկյանի խոսքով՝ Կիպրոսի գործընկերոջ հետ նաև քննարկումներ են ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ նույնպես։

«Այդպիսի քննարկումները կրելու են շարունակական բնույթ և նպաստելու են մեր ժողովուրդների անվտանգությանն ու պաշտպանությանը։ 

Ցանկանում եմ իմ գործընկերոջը շնորհակալություն հայտնել Հայաստան այցելելու, արդյունավետ ու անմիջական քննարկումների համար և վստահորեն նշել, որ այս ամենով չենք սահմանափակվելու։ Անելու ենք հնարավորինը ռազմական, ռազմա-տեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու և անվտանգային նոր մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմակայելու համար»,-եզրափակեց Պապիկյանը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում