Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Սիերա Լեոնի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ գործադրվող ջանքերը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը Սիերա Լեոնի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ գործադրվող ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիերա Լեոնի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Թիմոթի Մուսա Կաբայի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Վերջինիս հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ հաշվի առնելով նաև Սիերա Լեոնի ընտրվելը որպես ՄԱԿ ԱԽ-ում ոչ մշտական ​​անդամ և ՄԱԿ ԱԽ մանդատը միջազգային կայունության ու խաղաղության պահպանման հարցում։

«Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն, արդար և համապարփակ խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունն ու այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը», - նշված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Հայաստանի և Սիերա Լեոնի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ հաշվի առնելով Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ գործընկերության ընդլայնման ՀՀ շահագրգռվածությունը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում