Հայաստան

ՍԴ-ում ավարտվել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը

1 րոպեի ընթերցում

ՍԴ-ում ավարտվել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական դատարանում ավարտվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՍԴ հանրային կապերի բաժնից։ ՍԴ-ից նշեցին, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Սույն գործով զեկուցողներ են ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ 

Գործը քննվում է գրավոր ընթացակարգով և դռնփակ ռեժիմով։

Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվել էր Կառավարության քննարկմանը։ Գործադիր մարմինը սեպտեմբերի 5-ին այն հաստատել էր և ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում