Ադրբեջան

Մեզ համար էական չէ, թե Ադրբեջանն ինչպես պետք է ընթացակարգերն իրականացնի. ՍԴ փոխնախագահը՝ սահմանազատման հարցով կանոնակարգի մասին

1 րոպեի ընթերցում

Մեզ համար էական չէ, թե Ադրբեջանն ինչպես պետք է ընթացակարգերն իրականացնի. ՍԴ փոխնախագահը՝ սահմանազատման հարցով կանոնակարգի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ․ ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ճիշտ է այս պահին Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։

«Ձեր հարցի պատասխանը քաղաքական է և քաղաքական բնույթի պատասխան է պահանջում։ Մեզ համար որևէ նշանակություն չունի՝ մյուս կողմը երբ, ինչպես պետք է իր ընթացակարգերն իրականացնի։ Կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ կոնկրետ միջազգային պայմանագրի սահմանադրականությունը որոշելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

ՍԴ փոխնախագահը նաև նշեց, որ ինքը զեկուցող դատավորներից է, մինչև որոշում կայացնելը կարծիք չի կարող արտահայտել կանոնակարգի վերաբերյալ։

Սահմանադրական դատարանում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։ Սույն գործով զեկուցողներ են լինելու ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Գործը քննվում է գրավոր ընթացակարգով և դռնփակ ռեժիմով։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում