Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-33/24. Շմիտ, Հապպոնեն, Վասկո, Տեր- Խաչատրյան

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-33/24. Շմիտ, Հապպոնեն, Վասկո, Տեր- Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Էրիկ Էմանուել Շմիտ, «Վալոնյան գիշերը»

459559492_1741386933358590_3212603542842171728_n.jpg

Ժողովածուն ներառում է հեղինակի չորս գործերը՝ «Վալոնյան գիշերը», «Սատանայի դպրոցը», «Ֆրեդերիկ կամ հանցագործության զբոսայգի», «Հյուրանոց երկու աշխարհների միջեւ»: Զարմանալիորեն քաղցր պատմություններ են, թողնում են հաճելի հետհամ: Շմիտն արդարացնում է այն ակնկալիքները, որոնք ունենք իրենից՝ ստիպելով մեզ մտածել կյանքի մասին: Նրա հումորը երբեմն հասնում է ֆարսի, որ մշտապես ներկայացվում է նրբագեղությամբ: Գրողի մեծ արժանիքն է ճակատագրի եւ կյանքի կամայականություններին, անբացատրելի առեղծվածներին վարպետորեն անդրադառնալը: Թարգմանիչ՝ Թերեզա Ստեփանյան, խմբագիր՝ Արմեն Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը։

Մանկապատանեկան գրականություն. Կաիսա Հապպոնեն, Անն Վասկո, «Մյուռը և հապալասը»

459620606_512743611462235_476721010195677787_n.jpg

Մյուռ անունով քոթոթը փորձում է հասկանալ, թե ինչպես է ՄԵԾԸ կարողանում անշեղ քայլել անտառով՝ առանց ուշադրություն դարձնելու շրջապատում հանդիպող հետաքրքիր բաներին: Երկար զբոսանքի վերջում ՄԵԾԸ բարեբախտաբար շրջվում է և տեսնում... Փոքրիկ ճամփորդություն` ամենահամեղ հապալասները գտնելու համար։ Թարգմանիչ՝ Հասմիկ Կյուրեղյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։ 

Փաստավավերագրական գրականություն. Երվանդ Տեր- Խաչատրյան, «Չորս խոսք Վահագն Գրիգորյանին»

459297390_507844575512325_805969801264696412_n.jpg

«Չորս խոսք Վահագն Գրիգորյանին» խորագրով այս գրքում ամփոփված են Վահագն Գրիգորյանի վերջին մի քանի վեպերին նվիրված չորս հոդված: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում