Աշխարհ

Հյուսիսային Կորեայից աղբով լի փուչիկն ընկել է Սեուլի կառավարական համալիրի մերձակայքում

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայից աղբով լի փուչիկն ընկել է Սեուլի կառավարական համալիրի մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղբով լի փուչիկը, որը ենթադրաբար արձակվել է Հյուսիսային Կորեայից, կրկին ընկել է Սեուլի կենտրոնական շրջանում գտնվող Հարավային Կորեայի կառավարական համալիրի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։

Առավոտյան արտակարգ ծառայությունները հաղորդագրություն են ստացել այն մասին, որ կառավարական համալիրի գլխավոր մուտքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում աղբով լցված փուչիկ է հայտնաբերվել։ Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, ռազմական մասնագետներն ստուգել են փուչիկի պարունակությունը վտանգավոր նյութերի առկայության նպատակով և հեռացրել աղբը։ Մասնավորապես, նշվում է, որ պլաստիկի կտորի վրա հայտնաբերվել է հասցե Փհենյանում։ Ենթադրվում է, որ փուչիկն արձակվել է սեպտեմբերի 18-ին:

Նման մի փուչիկ մայիսի 29-ին վայրէջք էր կատարել կառավարական համալիրի շենքի տանիքին։ Իսկ հուլիսին ԿԺԴՀ-ից  արձակված աղբը հայտնվել էր նախագահական վարչակազմի համալիրի տարածքում։ Հյուսիսային Կորեան մայիսից ի վեր դեպի Հարավային Կորեա է արձակել աղբով լի հազարավոր փուչիկներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում