Հայաստան

ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ֆրանսիայի դեսպան

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ֆրանսիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներին, ընդգծել է, որ բռնագաղթած հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքն ամրագրված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ֆրանսիայի դեսպանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ, որին կից նա հրապարակել է նաև Լեռնային Ղարաբաղից հայ ժողովրդի բռնի տեղահանությունը պատկերող լուսանկար։

«Մեկ տարի առաջ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից իննամսյա շրջափակումից հետո, սկսվեց դաժան հարձակումը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի գաղթի։ 

Նրանց վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից», - իր գրառման մեջ հիշեցրել է Դըկոտինյին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում