Աշխարհ

Ռումինիայի խորհրդարանում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Ռումինիայի խորհրդարանում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի քան 300 մարդ տարհանվել է Ռումինիայի խորհրդարանի շենքից, որը նաև կոչվում է Չաուշեսկուի պալատ, այն բանից հետո, երբ տղամարդն այրել է շենքի մուտքերից մեկի նախասրահը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել այցելուների տարածքում, որտեղ գտնվում են ցուցասրահը և հուշանվերների խանութները։

«60-65 տարեկան տղամարդը դյուրավառ հեղուկ է թափել և հրկիզել սենյակը։ Կրակն ընդգրկել է 30 քմ տարածք, շենքից տարհանվել է ավելի քան 300 մարդ, տուժածներ չկան, սակայն վաճառողուհիներից մեկի մոտ խուճապ է առաջացել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները տեղայնացրել են հրդեհը և մարել։ Ռումինական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակվողին հաջողվել է փախչել։ Ոստիկանությունը հրապարակել է կասկածյալի լուսանկարները և հայցում է հանրության օգնությունը՝ նրան բռնելու համար։ Համաձայն տեղական օրենսդրության՝ այս հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-ից 7 տարի ժամկետով։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում