Աշխարհ

Լիբանանի հիվանդանոցները միացել են արտակարգ իրավիճակների ռեժիմին՝ փեյջերների դետոնացիայից հետո

1 րոպեի ընթերցում

Լիբանանի հիվանդանոցները միացել են արտակարգ իրավիճակների ռեժիմին՝ փեյջերների դետոնացիայից հետո

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի առողջապահության նախարարությունը երկրի բոլոր հիվանդանոցներին կոչ է արել առավելագույն տագնապի ռեժիմ սահմանել Բեյրութի հարավային արվարձաններում և երկրի այլ մասերում փեյջերների դետոնացիաների տասնյակ դեպքերից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

«Առողջապահության նախարարությունը երկրի տարբեր շրջանների հիվանդանոցներից պահանջում է անցնել արտակարգ զգոնության առավելագույն ռեժիմի և կոչ է անում բոլոր փեյջերների սեփականատերերին անհապաղ ազատվել սարքերից»,- ասված է հայտարարության մեջ։

Լիբանանի ժամանակավոր կառավարության վարչապետ Նաջիբ Միքաթին կառավարության նիստում երկրի տարբեր մասերից արտակարգ իրավիճակների մասին հաղորդումներ ստանալուց հետո առողջապահության նախարարից պահանջել է լքել նիստը և վերահսկել ենթակայության տակ գտնվող շտապ օգնության ծառայությունների աշխատանքը: 

Փեյջերներն օգտագործել են նաև «Հըզբոլլահ» շարժման անդամները, որոնցից տասնյակները վիրավորվել են սարքերի դետոնացիայի հետևանքով։

Տուժածների թվում է նաև Լիբանանում Իրանի դեսպան՝ Մոջթաբա Ամանին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում