«Նոր գիրք»-32/24. Անտաշյան, Քրիստի, Իսրայելյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: 

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Կարեն Անտաշյան, «Չոռ ♡»

«Չոռ ♡»-ն ամփոփում է վերջին տարիներին Կարեն Անտաշյանի գրած բանաստեղծությունները, հեղինակի բնորոշմամբ՝ մեմագրերը (meme-poems)։

Գրքի ծիծաղելիորեն դրամատիկ և ողբերգականորեն խնդալու տեքստերը գրված են մեմերի ոճավորումով, իսկ դրանք մեր մետամոդեռն աշխարհին անսեթևեթորեն տափակ, բայց և միակորեն հավաստի բովանդակություն տվող նոր նարատիվային քվանտներն են։

Գիրքը բշտում է լրջի և անլուրջի, կարևորի ու անկարևորի, հեգնականի ու դրամատիկի կանխակալ բաժանարարները՝ օրնիբուն, լրահոս առ լրահոս մեզ հետամուտ պատումների վաղանցիկ երևումներում կյանքի հավերժական պոետիկան ուրվագծելու հույսով։ Գիրքը լույս է ընծայել «Գրանիշ» հրատարակչությունը։

Թարգմանական գրականություն  Ագաթա Քրիստի, «Տարեկանով լի գրպան»

Լոնդոնյան գրասենյակում առավոտյան թեյն ըմպելիս մեծահարուստ Ռեքս Ֆորթեսքյուի ինքնազգացողությունն անսպասելիորեն վատանում է, և հիվանդանոց տեղափոխվելուն պես նա մահանում է: Հետաքննությամբ պարզվում է, որ նրան թունավորել են, և որ ամենատարօրինակն է՝ հանգուցյալի պիջակի գրպանում հայտնաբերվում են տարեկանի հատիկներ:

Ի՞նչ է սա: Խելագարի ձեռքի գո՞րծ, թե՞ սառնասրտորեն ի կատար ածված ծրագրի մաս. խորաթափանց միսս Մարփլը պատասխան կգտնի բոլոր հարցերին:

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել: Թարգմանությունը` Քրիստինե Չիլինգարյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Մհեր Իսրայելյան, «Երեք Ա-ի ինքնամոռաց արշավանքը»

Այս գիրքը մի հրաշագեղ ասք է չար կատակով եռատված «խարտյաշ պատանեկիկի» մասին։ Տղաները օդում, ջրում և ցամաքում հղացած աներևակայելի արկածների միջոցով փորձում են գտնել հավերժական լույսն ու ազատագրել Բնօրրանը չար ուժերի ճիրաններից, հընթացս նվաճելով հեռու-հեռավոր հարսնացուի սիրտը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում