Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը քննադատել է ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուներ Դոնալդ Թրամփին և Քամալա Հարիսին։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրել է BBC-ն։

Հռոմի պապը չի նշել երկու թեկնածուների անունները, սակայն ակնարկել է երկու քաղաքական գործիչների դիրքորոշումները միգրանտների և աբորտների վերաբերյալ։ «Մեկը ցանկանում է արտաքսել միգրանտներին, իսկ մյուսը սպանում է երեխաներին»,-ասել է նա: 

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սուր հարձակումներ է կատարում միգրանտների վրա, որոնց հանրապետական ​​թեկնածուն մեղադրում է հանցավորության և գործազրկության կտրուկ աճի մեջ։ Նա հանդես է գալիս սահմանը ապօրինի հատած միլիոնավոր մարդկանց արտաքսելու օգտին:

Միաժամանակ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտպանում է կանանց աբորտի իրավունքը, ինչը կտրուկ դատապարտում է կաթոլիկ եկեղեցին։ 

BBC-ն գրում է, որ Հռոմի պապը, որպես կանոն, քաղաքական հարցերի վերաբերյալ հայտարարություններ չի անում, սակայն նրա կարծիքը կարող է ազդել Միացյալ Նահանգների 52 միլիոն կաթոլիկների դիրքորոշման վրա:

Հարցին, թե ինչ խորհուրդ կտա ամերիկացի հավատակիցներին ընտրությունների հարցում, Ֆրանցիսկոսն ասել է. «Չքվեարկելն անընդունելի է։ Դա շատ վատ է։ Դուք պետք է քվեարկեք։ Դուք պետք է ընտրեք չարյաց փոքրագույնը: Իսկ թե ո՞րն է չարյաց փոքրագույնը՝ չգիտեմ»,- ասել է Հռոմի Պապը: 

 

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում