Աշխարհ

Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է 233-ի

1 րոպեի ընթերցում

Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է 233-ի

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 233-ի այն բանից հետո, երբ սողանքներից և հեղեղումներից տուժած շրջաններից դուրս են բերել ավելի շատ զոհերի մարմիններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC News պարբերականը։ 

Ավելի քան 800 մարդ վիրավոր է, շուրջ 100 մարդ դեռ անհետ կորած է։

Մայրաքաղաք Հանոյի որոշ շրջաններ դեռ հեղեղված են՝ չնայած ափերից դուրս եկած Ռեդ գետի ջրերը որոշ չափով հետ են քաշվել։ 

«Յագի» թայֆունը Վիետնամ է հասել սեպտեմբերի 7-ին։ Մինչ այդ թայֆունը 24 մարդու կյանք էր խլել Չինաստանի հարավային Հանոյ կղզում և Ֆիլիպիններում։   

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում