Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Լեհաստանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է հնարավորինս շուտ կարգավորել հարաբերությունները Վարշավայի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես բացարձակապես չեմ ամաչում մեր երկրում բնակվող լեհերի առջև, մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Լեհաստանի հետ նույնիսկ վաղը», - ասել է Լուկաշենկոն ։  

Միաժամանակ Բելառուսի նախագահը թվարկել է լեհական կողմի մի շարք գործողություններ, որոնք ուղղված չեն հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Բելառուսում ցանկանում են, որ երկու կողմում էլ իրավիճակը լինի հանգիստ ու անվտանգ։

«Եթե, Աստված մի արասցե, ինչ-որ բան պատահի Լեհաստանում, ինչպես Ուկրաինայում, մեզ համար հեշտ չի լինի, բայց նրանք պետք է հասկանան, որ հնարավոր չէ մեզ ծնկի բերել»,- նշել է Լուկաշենկոն։

 

Հայերեն Русский

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն

Հրազդան քաղաքում ջրանջատումներ են սպասվում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են էներգետիկ համագործակցությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ